«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Ինչի՞ վրա են հույս դրել «խաղաղության» ջատագովները

Ինչի՞ վրա են հույս դրել «խաղաղության» ջատագովները
17.05.2026 | 17:14

Եկեք երկու պարզ հարց տանք․

1. Եթե միջազգային զսպման մեխանիզմները էլ ավելի թուլանան, և Ադրբեջանը, բացի իր սեփական մղումներից, չունենա որևէ այլ խոչընդոտ Հայաստանի վրա հարձակվելու համար, արդյոք կհարձակվի՞, թե կասի՝ «լավ, հայերը խաղից դուրս են, թող իրենց համար հանգիստ կողքի քաշված տնտեսություն զարգացնեն»։

2. Կարո՞ղ է աշխարհում առաջանալ մի իրավիճակ, երբ միջազգային զսպման մեխանիզմներ այլևս չլինեն։

Կարծում եմ՝ երկրորդ հարցի պատասխանը միանշանակ է։ Սրանից բխում է նաև առաջին հարցի միանշանակ պատասխանը։

Հարց է առաջանում՝ ինչի՞ վրա են հույսը դրել «խաղաղության» ջատագովները՝ կզելով, ուրանալով և հնարավոր ամեն ինչ զիջելով։

Նման պատմական իրավիճակ մենք արդեն ունեցել ենք՝ Անիի թագավորությունում, երբ որոշվեց, որ աշխարհաքաղաքական հարցերը մեր գործը չեն, ու՞մ երեխեքի հաշվին պետք է Անին պահենք, և քանի որ լավ էլ հարուստ ենք ապրում, կարելի է մի կողմ քաշվել ու միայն տնտեսությամբ զբաղվել։ Արդյունքում Անին, անեցիների հետ միասին, գցեցին քացու տակ ու ավերեցին։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6577

Մեկնաբանություններ